Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

«Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել ապագայում նման սարսափելի հանցագործությունները կանխելու համար, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև հունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։

Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհն է»,- սոցցանցի իր էջում գրել է Հունաստանի նախագահը:

147