Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի ՔՈՎԻԴ թեստ: Այդ մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

 

Նա նշեց, որ ռուսական ևս մեկ պատվաստանյութի մշակում գտնվում է ավարտական փուլում: 

 

Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար համավարակից բացի կարևոր խնդիր է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական հետևանքների վերացումը: 

 

ՌԴ նախագահն ասաց, որ ԵԱՏՄ թվայնացման օրակարգը հետևողականորեն իրականացվում է, Եվրասիական զարգացման բանկի միջոցով մշակվում են թվայնացման նոր գործիքներ: Դրանցից մեկն, ըստ նրա, բջջային հավելվածն է, որը թույլ կտա հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում:

 

Պուտինը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքի մակնշումը, այնուհետև նաև կաթնամթերքի մակնշումը:

 

ՌԴ նախագահը կարևորեց նաև ԵԱՏՄ ինտեգրումը մյուս տնտեսական միավորուների և խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ: 

 

1lurer.am

 

603