
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, KamAZ մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Այրվել են չորս տրանսպորտային միջոց (2 Mercedes-Benz, 1 BYD մակնիշի էլեկտրոմոբիլ , 1 KamAZ մակնիշի բետոնախառնիչ՝ մասամբ), փայտե էլեկտրական սյուն, վնասված գազատարից արտահոսաած գազը, ջերմահարվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը (մասամբ), հարակից շենքից՝ օդափոխիչներ, գազի հաշվիչ:
Դեպքի վայրում իրականցվում է հերթապահություն։