Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ քույրն ու եղբայրը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել և տեղափոխվել են ռեանիմոբիլով Երևան։

Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։ Պարեկները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է. կան կասկած, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։

Հիվանդանոցում ավտոմեքենայի հայտնաբերելու վայրը պարեկները սահմանազատել են։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը։ Արդյոք վարորդը փախուստի է դիմել, թե ոչ,դա ևս պարզվում է, քանի որ մինչ այս պահը՝ ժամը 22:50, ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք չի ներկայացել ինքնակամ ու հայտնել, որ ինքն է վրաերթի հեղինակը։

393