
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Թրամփն ասել է ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցների համար ելույթում, որի ձայնագրությունը հասանելի է Սպիտակ տան YouTube-ի ալիքում։
«Իհարկե։ Ես նրա հետ խոսեցի այդ մասին։ Ես հարցրի՝ Վլադիմիր, ե՞րբ ենք մենք վերջ դնելու դրան։ Ե՞րբ ենք վերջ դնելու այս արյունահեղությանը։ Ես իսկապես հավատում եմ, որ նա ցանկանում է վերջ դնել դրան», - պատասխանել է հանրապետականը լրագրողների հարցին, թե արդյոք նա բարձրացրել է այդ թեման Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ վաղուց է ճանաչում Պուտինին և կարծում է, որ նա ցանկություն ունի վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցին նվիրված բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։