Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան բարձր է գնահատում Փաշինյանի անձնական մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին՝ ի հեճուկս արևմտյան պաշտոնյաների սպառնալիքների, Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը։ Անվտանգության ոլորտը մենք շարունակում ենք համարել մեր դաշնակցային հարաբերությունների ամենակարևոր ուղղություններից մեկը»,-նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա ընդգծեց, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։

ՌԴ արտգործնախարարն ընդգծեց  նաև, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավվի Շանհայյան համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի ներքո ընթացող հեռանկարային գործընթացներին։

674