Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 24-ին` ժամը 06:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
24 Մայիս, 2025 10:02
618
Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը
23 Հուլիս, 2025 18:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուրջյան-Բաղյան խաչմերուկում
02 Մայիս, 2025 19:17
ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանձնաժողովին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը
21 Ապրիլ, 2025 13:31
Երևանում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը
05 Սեպտեմբեր, 2025 17:15
Արաբկիրի փողոցներից մեկում բետոնե սյուները՝ վթարի պատճառ. ՀԷՑ-ից խոստանում են՝ արագ կարգավորել հարցը
05 Սեպտեմբեր, 2025 15:19
Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է
04 Սեպտեմբեր, 2025 21:07