
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ կարողացել ենք համաձայնեցնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները, և Հայաստանը, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը:
Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ, առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի կառույցների լուծարումն է, և այդ օրակարգն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։