Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանում ոչ ոք սովից չի մահանա, եթե ԱՄՆ-ն հանկարծ որոշի դուրս գալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու բանակցային գործընթացից և ավելի շատ պատժամիջոցներ կիրառի նրա դեմ։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ճիշտ չէ, որ մենք կմեռնենք սովից, եթե նրանք չցանկանան մեզ հետ բանակցել և ավելի շատ պատժամիջոցներ կիրառել մեր նկատմամբ։ Մենք կգտնենք ելք», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ինչպես նշել է նախագահը, նման դեպքում իրանցիները պարզապես պետք է միավորվեն ու գործեն միասին։

Նշենք՝ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը:

166