Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նախարար Միրզոյանի հետ ասուլիսում անդրադառնալաով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ աջակցություն հայտնեց դրա ստորագրմանը՝ ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը.

«Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել՝ ժամանակն է այն ստորագրելու եւ վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Եվրոպան. աջակցություն Հայաստանի սուվերենությանը եւ տարածքային ամբողջականությանը»։

Նա հավելեց. «Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտապնությունը, սուվերենությունը։ Աջակցություն նաեւ Հայաստանի ժողովրդավարությանը՝ ընդդեմ ապակայունացման»։

252