Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հուսով է, որ Հայաստանի հետ ԵՄ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները նոր հնարավորություններ կստեղծեն՝ ի նպաստ հայերի և Եվրամիության։

«ԵՄ-ն վիզաների ազատականացման հարցում խաղաղության եվրոպական գործիքի միջոցով աջակցում է Հայաստանին։ Եվ այն բանակցությունները, որոնք տեղի են ունենում կարճաժամկետ այցերի միջոցով, հուսով եմ, որ կստեղծեն նոր հնարավորություններ՝ ի նպաստ հայերի, և Եվրամիության»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ ԵՄ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսված են։ Հայաստանն ու ԵՄ-ն այս հարցում երկկողմանի պատրաստակամություն ունեն։ Նախարարի խոսքով, տեխնիկական հարցեր կան, որ պետք է իրագործվեն դեռ։

«Մի մասը հենց մեր պարտավորություններն են։ Դրանցից մեկը բիոմետրիկ անձնագրերն են, սա միայն Հայաստանի անելիքներից մեկն է, որ պետք է արվի»,- ասել է Միրզոյանը։

242