
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Կիևի բանակցային խմբին տրամադրել հուշագիր, որում ուրվագծված կլինի Մոսկվայի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։
Լավրովը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պարզաբանումներ կտրամադրի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում։
«Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է այս հուշագիրը ներկայացնել ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալ հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», - ասել է Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Ընդգծվում է, որ ռուսական կողմը, «համաձայնեցվածության համաձայն», արագորեն մշակել է հուշագիրը։