Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին Աշտարակի մայրուղում խոշոր խցանում է։ Հայկական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և այրվում է։

Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել: 

 

125