Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են Kia և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները,  ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են Kia մակնիշի ավտոմեքենան։

118