
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրվանից արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ և մասնակի սահմանափակումներ է սահմանել ևս յոթ երկրների բնակիչների համար։
Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից տարածված նախագահական հռչակագրի տեքստում։
Լրիվ արգելքը կվերաբերի Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիներին։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն երկուշաբթի՝ հունիսի 9-ին։
Բացի այդ, մասնակի սահմանափակումներ կսահմանվեն Բուրունդիի, Վենեսուելայի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի և Թուրքմենստանի քաղաքացիների համար։ Սահմանափակումները կվերաբերեն այս երկրներից յուրաքանչյուրի համար որոշակի տեսակի վիզաներին։