Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված «Ford» և 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Hyundai»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից նրանք հեռացել են։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ա.-ն, ով հայտնել է, որ ավտոմեքենան ինքն է վարել։ Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Պարեկային ծառայությունում պարզվում է տեղեկությունը, թե արդյոք նա է եղել վարորդը, ինչպես նաև կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

196