Ռուս հումորիստ Եվգենի Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է իրեն խաբել հարցազրուցավար, դերասան և հաղորդավար Վլադիսլավ Մանուչարովը: Բանն այն է, որ նա չի հեռացրել հարցազրույցի այն կտորը, որը Եվգենի Պետրոսյանը խնդրել էր հեռացնել նկարահանումից  հետո,- այս մասին գրել է հումորիստն իր ինստագրամյան էջում:

Պետրոսյանը պատմել  է, որ Մանուչարովի հետ նախօրոք պայմանավորվել էր զրուցել աշխատանքային թեմաներից, սակայն «Էմպատի Մանուչի» հաղորդման ընթացքում հաղորդավարը սկսել է այլ թեմաներից ևս հարցեր տալ: Պետրոսյանը խոսել է Ջիգարխանյանի մասին և ասել, թե նրա օրինակով «նորաձև է դարձել հեռուստատեսությամբ անձնական կյանքը քրքրելը»:

«Ներեցեք, որ այդ աստիճանի է հասել ամեն ինչ: Աստված վկա, մենք այդպիսով հասել ենք հատակին»,- ասել է հումորիստը:

Վերջինս խնդրել է Մանուչարովին այդ  հատվածը հեռացնել, քանի որ տվյալները ճշտված չեն եղել: Մանուչարովը «ազնիվ խոսք է տվել» և Պետրոսյանին առաջարկել «ինչ-որ թուղթ» ստորագրել, հումորիստը ստորագրել է այդ թուղթը: Եվգենի Վահանիչը բարկացել է, որ Մանուչարովը մինչ եթերը ցույց չի տվել մոնտաժված տարբերակը:

«Ճարպիկ հաղորդավարը պայմանավորվել է Առաջին ալիքի հետ, վաճառել նրանց այդ հարցազրույցը: Դա ուժգին հարված էր ինձ համար: Ես համաձայնել էի հարցազրույց տալ միայն YouTube-ի ալիքի համար, ոչ թե համառուսական ալիքի»,- ասել է հումորիստը:

Պետրոսյանը պատմել է, որ Ջիգարխանյանի մասին տեղեկություններ ստացել է մի մարդուց, որը ճանաչել է դերասանին:

«Նա նկարագրել է հենց այն պատկերը, որը ես պատմել եմ: Ես բացարձակ տրամադրված չէի իմանալ, թե ում օգտին են այդ փաստերը: Ինձ հետաքրքրում էր միայն դերասանի ճակատագիրը»,- ասել է Պետրոսյանը

Դեկտեմբերի 7-ին Մանուչարովի 1.5 ժամանոց հաղորդումը եթեր է հեռարձակվել, որտեղ Եվգենի Պետրոսյանն ասել է, թե Ջիգարխանյանը «մահամերձ է եղել, իսկ նրա մոտ ոչ ոք չի եղել»:

 

 

1748