
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության առաջիկա օրերին․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մի քանիսը կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածը Իրանին կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջ։
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները նշում են, որ իրավիճակը զարգանում է և կարող է փոխվել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել այն մասին, թե ինչպես է լուծելու իրանական խնդիրը։
«Ես գաղափարներ ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց դեռևս որոշում չկա, և, հնարավոր է, մինչև վերջին վայրկյանները չլինի։ Ի վերջո, հանգամանքները փոխվում են», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։