Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ՖԲ իր էջում անդրադառնալով այսօր մամուլում տարածված հերթական հերյուրանքներին՝ գրել է.

Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է:

490