Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Օրերս, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։

ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում,  «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։

102