Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդը տրվելու է ընդհանուր 21 օրացուցային օրով, իսկ պաշտպանության նախարարի սահմանած հատուկ զորամասերում ծառայողներին՝ 30 օրով։ Նախկինում այս ժամկետները, համապատասխանաբար, 15 և 20 օր էին։

Չնայած օրենքի նախագիծը շատ սպասված է, որովհետև զինծառայողների ու նրանց հարազատների համար շատ քիչ էր տրվող ժամկետը, բայց այն ընդունվեց ՔՊ խմբակցության կողմ ձայներով, ու ձեռնպահ քվեարկեց «վայ» ընդդիմությունը, որի մեջ են թունդ հայրենասեր դաշնակները, հանրապետականները և այլք․․․

Սակայն զարմանալու ոչինչ չկա, այդ խմբակը երբևիցե աչքի չի ընկել ժողովրդի շահերի սպասարկմամբ՝ չնայած ձայն է ստացել և պետբյուջեից աշխատավարձ է ստանում՝ օգտվելով շատ ու շատ առավելություններից։

349