ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Ժիրայր Բեկնազարյանը, ԱՀ Մարտակերտ քաղաքի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը և շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Հովիկ Գյուրջյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են ԱՀ քաղաք Մարտակերտում։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
 
«Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմի հետևանքով շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում առաջացած ավերածությունները, ինչպես նաև հետագա անելիքները:
 
Այնուհետև ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, մի խումբ շինարարների ուղեկցությամբ շրջայց են կատարել շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում, ծանոթացել պատերազմի հետևանքով առաջացած ավերածություններին։
 
Նախարարի տեղակալը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա վերանորոգման, վերականգնման և վերակառուցման աշխատանքներն առավել արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար:
 
Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
 

306