Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ զենք կուղարկի, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներ, որոնց համար կվճարեն ԵՄ երկրները, լրագրողներին Էնդրյուսի ռազմաբազայում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք [Ուկրաինա] կուղարկենք տարբեր տեսակի ժամանակակից ռազմական սարքավորումներ։ Եվ նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթվա սկզբին կայցելի Միացյալ Նահանգներ։

Հանրապետականը նշել է, որ «դեռևս չի որոշել» Ուկրաինայի զինված ուժերի կողմից ստացվող Patriot հրթիռների քանակը, բայց ուկրաինական կողմը «կստանա որոշ [մաս], քանի որ նրանց պաշտպանության կարիք կա։

99