Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է անդրադառնալ եկեղեցականների վարքագծին և նրանց կողմից արվող հայտարարություններին:

«Վարչապետը հինգ-վեց օր է՝ բան չի գրել Կտրիճ Ներսիսյանի մասին, հոգևորականներն ինքնակամ բացահայտում են շրիշակի մակարդակի իջեցված ուսմունքի խնդիրները՝
- Էլ Հայր Ասողիկի պառավ ջադուական անեծքները,
- Էլ երեխեն չիշիկ արեց եկեղեցու պատին ու ինսուլտ ստացավ,
- Էլ վարչապետ Փաշինյանի գլուխն են կտրում,
- Էլ կաթողիկոսի դեմ ելածը չորս անգամ վրաերթի ենթարկվեց,
- Էլ մենք ունենք մի կաթողիկոս, Արամ կաթողիկոսը կաթողիկոս չէ (հասնում է Արամ կաթողիկոսին),
- Էլ, ախպե՛ր, մի կտոր հաց ենք կիսել, ոնց եք դուրս գալիս մեր Կտրիճի դեմ (սա ուղեկցվում է դերասանական հուզմունքով)... և այսպես շարունակ:

Երբ խոսում ենք կուսակրոնության խախտման մասին, դա ամբողջ այս խավարամտության և սրբապղծության գագաթնակետն է: Կանգ մի՛ առեք, վեղարի տակ պախկվածնե՛ր, խայտառակվեք մինչև վերջ:

Բ Կորնթացիներին 11:13-15 ՆՎԱԱ
Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու»,- գրել է Հարությունյանը։

277