Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Լարիջանին լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մոսկվա կատարած այցի ընթացքում Լարիջանին նախագահ Պուտինին է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշումները և տեսակետները»,- ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Պուտինը և Լարիջանին քննարկել են համաշխարհային գործընթացները և արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները։

86