
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է նախարարների կաբինետի հրաժարականը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը՝ հանձնարարելով դրա անդամներին կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը», - ասվում է հայտարարության մեջ։
Նաուսեդան ֆինանսների նախարար Ռիմանտաս Շադջիուսին նշանակել է ժամանակավոր վարչապետ։ Կառավարության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է Լիտվայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործող նախագահ Մինդաուգաս Սինկևիչուսը։
Լիտվայի 19-րդ կառավարությունը հրաժարական է տվel երկուշաբթի, ինչպես պահանջվում էր օրենքով՝ վարչապետի հրաժարականի դեպքում: Վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է տվել հուլիսի 31-ին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին: