Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.

 

մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,

Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,

Ծառայության գլխամասային գրասենյակում,

ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

 

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

 

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

111