Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց:

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հետիոտնի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

638