Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շահեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ծաղիկ Գ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին, և հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ:
Վրաերթը տեղի է ունեցել հետիոտնային անցումից մոտ 5-7 մետր հեռավորության վրա: