Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի Սփյուռքի և հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարար Ամիխայ Շիկլին կոչ է արել հրեաներին լքել Նյու Յորքը քաղաքապետի ընտրություններում մուսուլման Զոհրան Մամդանիի հաղթանակից հետո: Նա ասել է, որ քաղաքը կղեկավարի «ՀԱՄԱՍ-ի կողմնակիցը», հաղորդում է DW-ն։

«Քաղաքը, որը մի ժամանակ խորհրդանշում էր համընդհանուր ազատությունը, իշխանության բանալիները հանձնել է ՀԱՄԱՍ-ի կողմնակցին, որի դիրքորոշումը այդքան էլ հեռու չէ այդ մոլեռանդ ջիհադիստների դիրքորոշումից, որոնք 25 տարի առաջ սպանեցին 3000 նյույորքցիների»,- գրել է Շիկլին X-ի իր էջում։

Նրա կարծիքով՝ Նյու Յորքը երբեք նույնը չի լինի, հատկապես հրեական համայնքի համար, ուստի նրա ներկայացուցիչները պետք է «լրջորեն մտածեն Իսրայել երկիրը իրենց նոր տունը դարձնելու մասին»։

Նյու Յորքում ապրում է մոտ 1.3 միլիոն հրեա, ինչը Իսրայելից դուրս աշխարհի ամենամեծ հրեական համայնքն է։

702