Անցնող տարին մեր պատմության ամենաողբերգական էջերից է։ Ցասումն ու ցավը դեռ երկար է ուղեկցելու մեզ՝ որպես մեր կյանքի անբաժան մաս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Հանուն մեր հերոսների չապրած կյանքի, մենք պարտավոր ենք մեր ամեն օրը ապրել ապագայի տեսլականով, արարելու տեսլականով, ապրելու տեսլականով։ Մեր մտքերն ու քայլերը պետք է ծառայեն Հայաստանի և Արցախի ապագային։

 

Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։ Արցախի վերապրումը լոկ խոսքեր չեն կարող լինել։ Արցախն ապրեցրելու առաքելությունը պետք է լինի Հայաստանի նոր տեսլականի հիմնասյունը։

 

Արցախը ապրում է, վիրավոր, բայց ապրում է ու ապրեցնելու է։

Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը։

Իմ բոլոր ջանքերը շարունակելու եմ ներդնել հանուն հզոր ու բարեկեցիկ Հայաստանի ու Արցախի, հանուն Արցախի և Հայաստանի սոցիալական անվտանգության, որի հիմքում լինելու է մարդը՝ որպես բարձրագույն արժեք»։ 

 

984