ՍԱՏՄ տեսուչների կողմից կանխվել է ձիու մսի վաճառքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։
Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։
Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։
ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։
Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
30 Դեկտեմբեր, 2025 15:56
1776
«Դիխլոֆոս»՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներն ուղարկել է լաբորատոր փորձաքննության
18 Սեպտեմբեր, 2026 19:15
Կասեցվել է ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
15 Սեպտեմբեր, 2026 19:18
Երևանում հանրային սննդի օբյեկտը չի գործի. ՍԱՏՄ
09 Սեպտեմբեր, 2026 20:55
ՊՆ УАЗ-ը բախվել է ձիուն, 10-ամյա տղային Երևան տեղափոխելու համար հրավիրել են սանավիացիա
03 Օգոստոս, 2023 18:05
Կանխվել է ձիու մսի վաճառքը
15 Դեկտեմբեր, 2022 19:32
Հեռակառավարվող տեսախցիկով ֆիքսվել է «Արտեմիս II»-ի մեկնարկը
12 Ապրիլ, 2026 22:06
6 ամիս և 1 օր. ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի. Ռուբինյան
20 Հոկտեմբեր, 2025 12:04
Կասեցվել է թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
26 Սեպտեմբեր, 2025 14:42