Տիգրան Ավինյանը «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից՝ Արարատի մարզի բուժհիմնարկներին և անապահով ընտանիքներին անհատույց բաշխման նպատակով, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների, քնապարկերի և մեծահասակների օգտագործված հագուստի (117 արկղ, 1900 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը և 45 արկղ, 853 կգ ընդհանուր քաշով, 1,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:

08 Հունվար, 2021 18:21
1442
; ;