Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին՝ հայտարարելով, որ իր կյանքի դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում պատրաստ է «ոչնչացնել ամբողջ երկիրը»
«Նրանք չպետք է դա անեն, բայց ես զգուշացրել եմ նրանց՝ եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կպայթեցվի։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ. եթե ինչ-որ բան պատահի, նրանք երկրի երեսից կվերացվեն»,- ասել է նա՝ մեկնաբանելով NewsNation-ի հաղորդավարի պնդումը, թե Իրանը սպառնում է Թրամփին։
Ամերիկացի առաջնորդը նաև մեղադրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, Թեհրանի նկատմամբ բավարար կոշտ դիրքորոշում չցուցաբերելու համար։ «Եթե ես լինեի Սպիտակ տանը, և նրանք սպառնային որևէ մեկին՝ նույնիսկ նախագահին, պարզապես որևէ մեկին, ինչպես դա արեցին ինձ հետ, ես անպայման շատ ուժեղ հարված կհասցնեի նրանց»,- նշել է Թրամփը։
Անցյալ շաբաթ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա։