2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել է 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա
Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Արծաթե մեդալների են արժանացել.

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա
Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա
Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա
Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա

Բրոնզե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա
Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա

Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: ԿԳՄՍՆ-ն շնորհավորում է բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

16 Հունվար, 2021 09:57
159
; ;