Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մասին 2025 թվականի հաղորդումից տեղեկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան, այլ անձանց կողմից ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերով նախաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ հետազոտվել են՝

Զինված ուժերում հաշվառված՝ 93 հատ «ԱԿ-74» տեսակի, իսկ 23 հատ «ԱԿՍ74ՈՒ» տեսակի, 5,45մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, 1 հատ՝ 5,45մմ տրամաչափի «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 1 հատ՝ 7,62մմ տրամաչափի «ՍՎԴ» տեսակի նշանառու հրացան:

Հետազոտվել են նաև 1306 հատ 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակներ, որոնցից 217 հատը՝ ներկայացվել է Ոստիկանության զորքերից, 300 հատը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության այլ ստորաբաժանումներից, իսկ 789 հատը՝ Պաշտպանության նախարարությունից։

Ներկայում փորձագետի կողմից հետազոտվում են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի հաշվեկշռում գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակները։

483