Ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։
«Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝
համերգային ծրագրերի,
ամառային ճամբարների,
ցուցահանդեսների
մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։
«Արև Արենայի» պաշտոնական բացումը նախատեսվում է մայիսի 29-ին՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն գալա համերգով»։
27 Ապրիլ, 2026 13:41
984
Երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի Արևշատ-Դիտակ ճանապարհը
20 Նոյեմբեր, 2026 20:13
Երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի Արևշատ-Դիտակ ճանապարհը
20 Նոյեմբեր, 2026 14:56
Մերձավոր Արևելքը չպետք է վերածվի մեծ տերությունների համար թատերաբեմի․ Ծինփին
02 Նոյեմբեր, 2026 13:31
Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը
10 Օգոստոս, 2026 10:26
«Արև Արենայում» կայացավ առաջին համերգը
19 Հունիս, 2026 09:51
Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում
12 Հուլիս, 2025 16:08