«Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել, ըստ էության գործել են որպես մի թիմ»,-անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է թիմի անդամ: 

 

«Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն»,- ասել է վարչապետը և հաջողություն մաղթել աշխատանքները շարունակելու գործում: « Հույս ունենք, որ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն»:

 

Կառավարության ղեկավարն այս համատեքստում ընդգծել է, որ պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել:

316