Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանը չի շեղվի իր նախանշված ուղուց՝ չնայած ԵՄ-ի կողմից երկրի քաղաքացիների անվիզա ռեժիմը վերացնելու խոստումներով շանտաժի ենթարկելուն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պարզեցված վիզային ռեժիմի հարցին, երբ վրաց ժողովրդին անուղղակիորեն, տեղական գործակալների միջոցով, սպառնում են անվիզա ռեժիմի չեղարկմամբ, սա խոսում է այն ծանր իրավիճակի մասին, որում մի կողմից հայտնվում են եվրոպական բյուրոկրատիան, մյուս կողմից՝ տեղական գործակալները։ Սա ծանր իրավիճակ է», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
«Նրանք ոչնչի չեն հասնի մարդկանց ճնշելով և նրանց սպառնալով, քանի որ վրացական հասարակությունը լավատեղյակ է մեր շուրջը ներկայումս տեղի ունեցող գործընթացներին։ Հետևաբար, շանտաժը չի աշխատի»,- նշել է նա։