Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ 85 ռազմական օբյեկտների՝ ի պատասխան Իրանի տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների. ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ` ըստ «Fars» լրատվական գործակալության։

«Այս ագրեսիային որպես նախնական պատասխան՝ ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը, համատեղ գործողության շրջանակներում, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործելով, հարվածել են Սալման նավահանգստում, Բահրեյնի Հինգերորդ նավատորմի տարածքում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմի ավիաբազայում գտնվող ԱՄՆ 85 կարևոր ռազմական օբյեկտների»,- նշվում է հայտարարության մեջ։

199