Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հերթական հարվածաշարը՝ թիրախավորելով շուրջ 90 օբյեկտ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի դեմ լրացուցիչ հարվածների հերթական փուլը, որի նպատակն էր Իրանի՝ առևտրային նավերի և Հորմուզի նեղուցով անցնող խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա հարձակվելու հետագա հնարավորությունների թուլացումը։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի շուրջ 90 ռազմական թիրախների»,- նշվում է CENTCOM-ի X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ թիրախավորված օբյեկտների թվում են եղել հակաօդային պաշտպանության, ափամերձ դիտարկման համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ինչպես նաև ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։
Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի տարածքում գտնվող շուրջ 80 թիրախի։