Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քննարկվել են խոշտանգումների կանխարգելման և ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգի մեխանիզմները․ ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են երկօրյա դասընթացին
Հուլիսի 20-21-ին Ծաղկաձորում անցկացվել է «Ազատությունից զրկման վայրերի դիտորդական խմբերի կարողությունների զարգացում» թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին նաև ՆԳՆ ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը, դասընթացները վարել են ԵԽ ազգային փորձագետներ Սուրեն Քրմոյանն ու Արսեն Նիկողոսյանը։
Մասնակիցները քննարկել են ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ռիսկերի բացահայտման, փաստաթղթավորման և արձագանքման ազգային մեխանիզմների, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանության և խոցելի խմբերի պաշտպանության հարցերը։