Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին ։

Իսպանիայի իշխանությունները սպառնացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իտալիայից ժամանող ճանապարհորդների նկատմամբ, եթե Հռոմը մինչև օգոստոսի 9-ը չվերացնի Սեուտայում միգրանտների հոսքից հետո սահմանված սահմանային վերահսկողությունը: 

Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ հղում անելով Իսպանիայի կառավարության հայտարարությանը: 

Փաստաթղթում նշվում է, որ Իտալիայի միջոցառումները «անարդար են, հակասում են Եվրամիության շահերին և խտրական են Իսպանիայի բնակչության նկատմամբ»:

Մադրիդը շեշտել է, որ անցյալ շաբաթ Սեուտա անօրինական ճանապարհով ժամանած ոչ մի միգրանտի թույլ չի տրվել ազատորեն տեղաշարժվել Շենգենյան գոտում: Իսպանիայի իշխանությունները նշել են, որ անկլավում գործող ներգաղթի կանոնակարգերը բացառում են նման սցենարը:
Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Իտալիային վերացնել սահմանային վերահսկողությունը ոչ ուշ, քան օգոստոսի 9-ը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել:

 

172