Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 192 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2020թ. նոյեմբերի 14-ից սկսված, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51 հազար 408 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
28 Հունվար, 2021 01:58
1518
Արցախցիները չեն փախել, պատանդ են եղել. փախել է Ղարաբաղի էլիտան. Փաշինյան (տեսանյութ)
26 Մարտ, 2026 13:44
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
14 Դեկտեմբեր, 2025 21:55
Ինչ են քննարկելու Թրամփը և Էրդողանը
06 Հուլիս, 2026 17:46
Անկարայում Թրամփը և Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի խաղաղության բանակցությունները
06 Հուլիս, 2026 12:38
ՄԱԳԱՏԷ-ն կվերահսկի, որ Կիևը չօգտագործի բրիտանական ուրանը ռազմական նպատակներով
06 Հուլիս, 2026 11:15