Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի բանակցողներ Ստիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները միշտ ցանկալի հյուրեր են Մոսկվայում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Մոսկվա ամերիկացի բանակցողների այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան։ «Բայց միևնույն ժամանակ նրանք միշտ ցանկալի հյուրեր են Մոսկվայում, նրանք միշտ ցանկալի զրուցակիցներ են իրենց ռուս գործընկերների համար, որոնց հետ գտնվում են մշտական աշխատանքային շփման մեջ, և նախագահ Պուտինի համար»,- ընդգծել է Պեսկովը։
20 Օգոստոս, 2026 14:35
69