Հրդեհ՝ Ստերլիտամակում․ կա երեք զոհ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաշկիրիայի Ստերլիտամակում հրշեջները պայքարում են «Սոլնեչնի» առևտրի և սպասարկման համալիրի երկրորդ հարկում բռնկված հրդեհի դեմ. կան զոհեր և տուժածներ, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, որոնցից երեքը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները այրվող շենքից տարհանել են 17 մարդու։
Հրդեհը մարելու համար ներգրավվել է 47 աշխատակից և տեխնիկայի 16 միավոր։ Հրդեհաշիջման աշխատանքներն ու կառուցվածքների ապամոնտաժումը շարունակվում են։
22 Սեպտեմբեր, 2026 14:53
136