Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 7-ին կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը կանցկացվի Թուրքմենստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2026 թվականին ԱՊՀ-ում Աշխաբադի նախագահության կապակցությամբ հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը։ Դրան կմասնակցի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Նախարարները կամփոփեն ընթացիկ տարում կազմակերպության գործունեության արդյունքները և կքննարկեն համագործակցության բազմակողմ ուղղությունների զարգացման հեռանկարները ԱՊՀ շրջանակում։ Հատուկ ուշադրություն կդարձվի ԱՊՀ-ի 35-ամյակին։

44