
Դեռ անցյալ տարվանից ՌԴ-ում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներից շատերը կարճ ժամանակով եկել էին հայրենիք և կորոնավիրուսով պայմանավորված՝ այլևս չէին կարողանում վերադառնալ: Մինչև կառավարության կողմից դեպի ՌԴ պիլոտային ծրագրի հաստատումը ընդդիմադիր որոշ գործիչներ մեղադրում էին գործող իշխանությանը, թե իբր չեն կարողանում լուծել այս մարդկանց հարցերը, իսկ այսօր, երբ կառավարությունը ՌԴ-ի հետ համատեղ հանդես է եկել «Ճամփորդիր առանց կովիդի» ծրագրով, այդ նույն գործիչներն ասում են, որ երկրում արտագաղթ է սկսվել:
Երեկ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն անդրադառնալով արտագաղթի թեմային՝ ասաց, որ10 տարվա ընթացքում Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:
Այսօր AraratNews.am-ը օդանավակայանում է, որպեսզի պարզի, թե ուր և ինչի համար են մեկնում մեր հայրենակիցները։