Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից: Թուրքական «Hürriyet» իշխանամերձ լրատվակայքի հոդվածում Կիպրոսի հույներին մեղադրում են 1974-ից առաջ կղզու հարավային հատվածում եղած թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու մեջ՝ մոռանալով նույն թվականին Թուրքիայի կողմից իրականացված և առ այսօր շարունակվող Կիպրոսի գրեթե կեսի օկուպացիան: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Փողոցների անվանափոխությունից նեղսրտած թուրք հոդվածագիրը դրանց շարքում հիշատակել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտայի անվանափոխությունը, որը շաբաթներ առաջ տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունների կողմից վերանվանվել էր Արդարության պողոտա: 

Վերջերս անվանափոխված փողոցներից են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ական թվականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) փողոցը և Ստամբուլի փողոցը: Վերջինս անվանափոխվել է Կոստանդնուպոլսի փողոց: 

731