Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՆԱՏՕ-ի հետ պայքարը, քանի որ այդ կազմակերպությունն այլեւս արդի չէ, հաղորդում է Գազետա.ru-ն:

 

Նա հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան միությունը ստեղծվել էր որպես հակադրվող ուժ Վարշավայի պայմանագրին, որն այլեւս չկա:

 

«Երբեմն մենք շարունակում ենք պայքարել գաղափարախոսության կամ կազմակերպության դեմ, որն այլեւս գոյություն չունի, աշխարհաքաղաքական տրամաբանության դեմ, որն այլեւս չկա եւ որը շարունակում է պառակտել Եվրոպան»,-հայտարարել է Մակրոնը Financial Times թերթին:

 

Ֆրանսիայի առաջնորդը նաեւ բացասաբար է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունը, որը դադարել է աշխատել որպես խոշոր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար միջոց: Օրինակ, «վերածնված» Խորհուրդը կկարողանար խուսափել լարվածությունից ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, սակայն Մակրոնը վստահ չէ՝ կհամաձայնվի՞ արդյոք ՉԺՀ-ն համագործակցել:

 

Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ չէ քննադատում ՆԱՏՕ-ն: Ավելի վաղ նա հայտարարել էր կազմակերպության «ուղեղի մահվան» մասին:

 

Աղբյուր՝ news.am

21 Փետրվար, 2021 13:30
121
; ;